Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
(Blogfa հանրահայտ կայքը հրատարկել է մի հոդված այս մասին, որը ներկայացնում եմ թարգմանաբար)
«Նրանք պաշտեցին արևը և այն անվանեցին Վահագն»
Վահագնը հայ դիցաբանության ամենաբարձր դիրքն է զբաղեցնում` պատերազմի, քաջության, նվաճման և հաղթանակի աստված։ Որոշ դիցաբանական պատմություններում նա հիշատակվում է նաև որպես արևի աստված։ Աշխարհի արարմանը վերաբերող ձեռագրերից մեկում ասվում է. «Նրանք պաշտեցին արևը և այն Վահագն անվանեցին»։ Անանիա Շիրակացու խոսքով՝ հայերը Ծիր Կաթին աստղային համակարգը կապում էին Վահագն անվան հետ և անվանում էին այն «հին արեգակնային համակարգ»։ Ըստ դիցաբանության՝ Վահագնը, որպես քաջ որսորդ, պայքարում է խավարի և չար ու վնասակար վիշապների դեմ։ Այդ պատճառով նրան մականունն էր «Վիշապասպան»։
Վահագնի գլխավոր տաճարը գտնվում էր Տարոն նահանգում (հին Հայաստան)՝ «Վիշապ» կոչվող գյուղում: Այդ տաճարում կար Վահագնի մեծ արձանը, իսկ հարակից սենյակներում՝ աստվածուհի Աստղիկի և Անահիտի (հայկական դիցաբանության)՝ մայր աստվածուհու արձանները: Աստղիկը համարվում է Վահագնի սիրուհին` հարսը, իսկ նրա դահլիճը կոչվում է Վահագնի տաղավար։
301 թվականին Գրիգոր Լուսավորչի ուղեկիցներն ու բանակը բազմաթիվ պատերազմներից հետո ավերեցին Վահագնի գլխավոր տաճարը, և այդ վայրում կառուցվեց առաջին հայկական եկեղեցին: (Սուրբ Կարապետ եկեղեցի) հին հայկական ժամանակագրության մեջ հիշատակվում է նրա անունով կոչված ամսվա քսանյոթերորդ օրը: Հայերի ամենասիելի աստված Վահագնի մասին էպոսական պոեմում նա նկարագրվում է որպես չորս տարերքներից՝ երկինք (օդ), երկիր (հող), ծով (ջուր) և մանուշակագույն եղեգ (կրակ) ծնված երիտասարդ, կրակոտ մազերով, կրակոտ մորուքով և արևագույն աչքերով:
Վոդվածի վերջում ներկայացվել է նաև Վահագնի ծնունդը դյուցազներգությունըէ թարգմանաբար

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев