Свернуть поиск
Բարի գիշեր ։իմ հայ ազգին։
Ամեն ինչ հանձնիր Աստծուն։
Լռիր այնտեղ, որտեղ սիրտդ ուզում է արդարանալ, և վստահիր այնտեղ, որտեղ ցավդ պատասխան է պահանջում։
Աստված տեսնում է այն, ինչ մարդիկ չեն տեսնում, գիտի այն, ինչ մարդիկ չեն հասկանում։
Նրա արդարությունը չի շտապում, բայց երբ գալիս է, ոչ ոք չի կարող այն փոխել։
Վստահիր Նրան… որովհետև ամենաարդար դատավճիռը միշտ Աստծունն է։
0 комментариев
3 класса
Լռությունը ոսկի է
Որ ոսկի՛ է լռությունը,
Այդ վաղուցվա՜ հայտնություն է.
Թեև ես միշտ զարմացե՜լ եմ,
Թեև հաճախ զայրացե՜լ եմ,
Սակայն հիմա հավատո՛ւմ եմ,
Որովհետև... հասկացե՜լ եմ:
Լռությունը ա՛յն ոսկին է,
Այն հանցանքի ծա՜նր գինը,
Որ խոհող մարդն ստանում էր,
Երբ տեսնելով սպանումը,
Երբ տեսնելով կեղծն ու սուտը,
Քծնությունը, դավն ու մութը,
Հուզվո՛ւմ, խոսո՛ւմ, կամ գրո՞ւմ էր._
Ո՛չ,
Տեսնո՛ւմ էր, բայց լռու՜մ էր...
Ամուր սերտած` ո՛չ կռվելու,
Այլ տեսնելո՛ւ և լռելո՛ւ
Ճորտի՜ն վայել հայտնությունը,
Թե... «Ոսկի է լռությունը»:
#ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
0 комментариев
1 класс
Լռությունը լողում է ինչպես ամպ,
Մշուշի գորգեր է տարածում…
Լռությունը պատրաստված է ամենա բարիներից…
Ա՜խ, որքա՜ն եմ կարոտում լռությանը։
Լռությունը ճշմարտության սպասումն է,
Հույսի և երազանքների օրրան,
Եվ սրտերը միայն անկեղծ են լռության մեջ…
Լռությունը երգ է առանց խոսքերի…
Լռությունը աշնանային ժանյակի նման է,
Երկար սպասված գարնան քայլերի նման…
Լռությունը ավելի լավ բանի սպասումն է,
Որքա՜ն եմ կարոտում լռությանը։
0 комментариев
4 класса
- Класс
загрузка
Показать ещёДополнительная колонка
Фото из альбомов
Правая колонка