Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Ինչպես վարար գետ այն հորձանք տվեց ,տեղահան եղավ,
Ի լուր աշխարհին, ուզեցի ճչալ ու աղաղակել.
Ով մարդիկ, նորից տատիկ եմ դարձել,թոռնիկ է ծնվել։
Բայց կարկամեցի, արցունքս խեղդեց,լուռ արտասվեցի,
Երջանկության արցունքների քաղցրությունից, ես խաղաղվեցի,
Ու գիշերվա անհունի մեջ, հայացքս աստծուն, ես մրմնջացի.
Փառդ շատ տեր աստված,որ արժանացա այս պահին օրհնած։
Չէ որ այս պահին շատ եմ սպասել,
Անվերջ երազել, թաքուն աղոթել,
Աստծո տաճարում մոմեր եմ վառել,
Իղձս, բաղձանքս աստծուն եմ հայտնել։
Մեծ ակնածանքով, սրտի թրթիռով,
Մի միտք եմ միայն ես միշտ փայփայել,
Իմ սրտի կտոր թոռանս գրկել,
Ու իր պապիկի անունով կոչել։
Երկար տարիներ կյանքս ձիգ տվել
Որդուս երջանկության ճամփա եմ հարթել,
Մասունքի նման, մասնիկ առ մասնիկ իրար հավաքել,
Կաթիլ առ կաթիլ երջանկության թասս եմ լցրել։
Այժմ էլ ուրախության լի թասը ձեռքիս
Կուզեմ ես ըմպել, կուզեմ ես հարբել
Ու հոգուս խինդը՝ բոլորին հայտնել.
Ով մարդիկ,թե ինչքան երջանիկ եմ ես։
Բայց ,տեր աստված երջանկությունս շատ չհամարես
Իմ ընտանիքին պահես պահպանես։

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев